ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Հիմնական պայմաններ
1.1.ԱՁ ԱՐՏԱԿ ԴԻԼԱՆՉՅԱՆ, ով գործունեություն է ծավալում CADIDEA ապրանքանիշի ներքո, կազմակերպում և իրականացնում է առցանց կամ օֆֆլայն դասընթացներ, միջոցառումներ, վեբինարներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ www.cadidea.am կայքի միջոցով կամ օֆֆլայն ձևաչափով։
1.2.cadidea.am կայքը առցանց դպրոց է՝ հարթակ, որտեղ ներկայացվում և մատուցվում են տարբեր դասընթացներ, վեբինարներ, վարպետության դասեր և կրթական գործունեության այլ տեսակներ։
1.3.Cadidea ապրանքանիշի ներքո մատուցվում են նաև այլ ծառայություններ www.cadidea.pro հարթակում։
1.4.Cadidea ապրանքանիշը կարող է օգտագործվել նաև այլ հարթակներում իր կողմից մատուցվող ծառայությունների կամ թվային պրոդուկտների ներկայացման, կազմակերպման համար՝ Cadidea-ի կողմից մատուցվող ծառայությունների և թվային պրոդուկտների ամբողջական օգտագործելիությունը ապահովելու նպատակով։ Այդ հարթակների օրինակներ են՝ Facebook-ի էջեր, խմբեր,անձնական հաշիվներ, Instagram-ի անձնական և բիզնես էջեր, YouTube-ի ալիքներ, ZOOM, TEAM VEIWER հավելվածները և նմանատիպ այլ հարթակներ։
1.5.Վերոնշյալ նպատակներով կամ դրանցից բխող այլ նպատակներով օգտագործվող հարթակներում առկա միջոցները, որոնք կառավարվում են Cadidea -ի կողմից ըստ սահմանված և դրանից բխող նպատակներով պատկանում են Cadidea -ին, սակայն ընկերությունը դրանց համար կրում է սահմանափակ պատասխանատվություն, որն էլ իր հերթին բխում է յուրաքանչյուր հարթակի ընդհանուր պայմաններից, դրույթներից և գաղտնիության քաղաքականությունից:
1.6.Խնդրում ենք ծանոթանալ սույն պայմաններին։ Այս պայմանները կարգավորում են Ձեր հարաբերությունները և ապրանքանիշի անվան տակ գործող այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, ովքեր ապրանքանիշի անվան տակ անցկացնում կամ ներկայացնում են տարատեսակ միջոցառումներ, վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և այլ կրթական գործունեություն։
1.7.Զգուշացնում ենք, որ Cadidea-ի և իր ուսանողների, գործընկերների կամ այլ ձևաչափով համագործակցության մեջ մտած սուբյեկտների և օբյեկտների հետ հարաբերությունները կարգավորվում են բացառապես սույն պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ: Տվյալ պայմանների կետերին ծանոթ չլինելը չի ենթադրում տվյալ նշված պարտավորություններից և պատասխանատվությունից ազատում:
2.Գրանցում
2.1.Մեր ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավորվում եք գրանցվել Կայքում՝ ըստ սահմանած հրահանգների։ Տվյալները համարվում են փոխանցված, երբ Դուք մեր կողմից ստանում եք գրավոր կամ բանավոր հաստատում, այդ թվում՝ ավտոմատ եղանակով:
2.2.Կայքում գրանցումն ավարտելուց հետո Դուք կունենաք Ձեր սեփական հաշիվը և կկարողանաք օգտվել կայքում տեղադրված ծառայություններից կամ պրոդուկտներից՝ սահմանված ընթացակարգով:
2.3.Ձեր հաշիվը գրանցելիս Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։ Այլ ձևաչափով մեր ծառայություններից կամ ապրանքներից օգտվելու համար մեր կողմից սահմանված ցանկացած այլ ձևաչափով Դուք պետք է տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տվյալներ և տեղեկատվություն և պատասխանատվություն եք կրում տրամադրված տեղեկատվության համար։
2.4.Կայքում գրանցվելու դեպքում Դուք պարտավորվում եք գաղտնի պահել Ձեր գաղտնաբառը, եթե այն առկա է, դուք իրավունք չունեք այն փոխանցել 3-րդ կողմին: Մենք պատասխանատվություն չենք կրի, եթե բացի Ձեզանից որևէ մեկը օգտագործի Ձեր գաղտնաբառը, սակայն Ձեր այդ քայլը կարող է համարվել մեր հեղինակային իրավունքների խախտում, որը ՀՀ օրենքով ենթադրում է պատասխանատվություն, նման դեպքում մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ:
2.5.Եթե Ձեր անձնական հաշվի որևէ չարտոնված օգտագործում է եղել, ապա Դուք պետք է տեղեկացնեք մեզ նման դեպքի մասին, մեզ հետ կապ հաստատելով այս հեռ. համարներով` +37498582891 / +37491269104 կամ էլ. հասցեի՝ cadideajewelry@gmail.com միջոցով, այս դեպքում նախ անհրաժեշտ է ներկայանալ և տրամադրել Ձեր մասին ամբողջական տվյալներ, այն է՝ անուն, ազգանուն, հեռ համար, էլ հասցե, դասընթացի անուն և վերջինիս մեկնարկի ամսաթիվ, որից հետո պետք է մանրամասն նկարագրեք դեպքը, իսկ դրանից հետո Դուք մեր կողմից կստանաք համապատասխան հրահանգները կամ ուղղորդումները, որը պարտավորվում եք կատարել Ձեր անձնական տվյալների և մեր հարթակի անվտանգությունը ապահովելու նպատակով, ցանկացած այլ դեպքում մենք իրավասու ենք ամբողջովին արգելափակել և այլևս չվերականգնել Ձեր մուտքը դեպի Ձեր օգտահաշիվ:
3.Վճարում և չեղարկում
3.1.Յուրաքանչյուր դասընթացի գինը տեղադրված է Կայքում, կամ մեր Facebook-յան Instagram-յան էջերում կամ ըստ մեր հայեցողության այլ հարթակներում, որոշ դեպքերում գնի մասին տեղեկատվությունը Ձեզ կփոխանցվի էլ նամակի, հեռախոսազանգի կամ մեր կողմից սահմանված հաղորդակցության այլ ուղու միջոցով։
3.2.Կայքում կամ այլ ձևաչափով սահմանված գինը ծառայությունների տրամադրման ընթացքում փոփոխության ենթակա չէ: Ծառայությունների գինը կարող է փոխվել յուրաքանչյուր այլ խմբի, նախագծի, ծառայությունների մատուցման սկզբի համար, հնարավոր է սահմանվեն ծառայությունների արժեքի աճի կամ նվազման ժամկետներ մինչև ապրանքի(թվային պրոդուկտ) կամ ծառայության մատուցումը, սակայն սա երբեք չի վերաբերվի սահմանված գնով ծառայությունը կամ ապրանքը(թվային պրոդուկտ) ձեռք բերած հաճախորդին:
3.3.Վճարում իրականացնելու համար Դուք պետք է նշեք Ձեր բանկային քարտի, որոշ դեպքերում բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի ճիշտ տվյալները, ինչպես նաև Ձեր այն հեռախոսահամարի, իսկ որոշ դեպքերում էլ հասցեի, կամ ըստ պահանջի Ձեր անձնական այլ ճիշտ տվյալները, որով գրանցվել եք ծառայությունը կամ ապրանքը(թվային պրոդուկտ) ձեռք բերելու նպատակով, որպեսզի կարողանաք վճարել ծառայությունների կամ ապրանքի(թվային պրոդուկտ) համար:
3.4.Վճարումը կատարվում է Կայքում գործող առցանց վճարային համակարգով, բանկային կամ միջազգային փոխանցումների միջոցով:
3.5.Վճարման բոլոր դեպքերում պետք է ճշգրիտ լրացնեք պահանջվող տվյալները, օրինակ՝ Ձեր հեռախոսահամարը, էլ հասցեն, անուն/ազգանունը, իսկ իրավաբանական անձանց, ԱՁ-ների դեպքում ընկերության ռեկվիզիտները կամ այլ տվյալները որով գրանցվել կամ ցանկանում եք գրանցվել ծառայությունները ձեռք բերելու նպատակով, հակառակ դեպքում առաջացած խնդիրների համար մենք պատասխանատվություն չենք կրում:
3.6.Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է հետևել հրահանգներին և լրացնել ճիշտ տեղեկատվություն: Վճարման ցանկացած տարբերակը ընտրելուց և վճարումը կատարելուց հետո Դուք պարտավորվում եք cadideajewelry@gmail.com էլ․ հասցեին կամ +37498582891 հեռ․ համարով գործող WhatsApp կամ Viber հավելվածին ուղարկել վճարման անդորրագիրը:
3.7.Տեղեկացնում ենք, որ փոխանցումը կատարելու ժամանակ Ձեր բանկային հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրակացնող համակարգի և/կամ դրանց կից, Ձեր հաշվի հետ խնդիրներ առաջանալու դեպքերում Դուք պետք է կապվեք Ձեր բանկի կամ այլ էլեկտրոնային ծառայություններ առաջարկող ընկերության հետ լուծեք խնդիրը և կրկին փորձեք վճարում իրականացնել: Կայքում կամ մեր կողմից սահմանված այլ ձևաչափով ներկայացված ծառայությունների կամ պրոդուկտների համար նշված գումարը պետք է ստացվի ամբողջությամբ կամ ըստ նշված փուլերի, եթե դրանք առկա են.
3.8.Այն դեպքում, երբ Ձեր բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ լրացուցիչ գումար, Դուք պարտավորություն եք կրում վճարել նաև միջնորդավճարները կամ տվյալ ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման այլ վճարները, եթե դրանք առկա են: Տեղեկացնում ենք, որ վճարման պահ է համարվում Մեր բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման և այն մեզ տեսանելի դառնալու պահը։
3.9.Եթե առկա են ծառայությունների կամ ապրանքի(թվային պրոդուկտ) ձեռքբերման ընթացիկ վճարումներ, ապա դա պետք է կատարվի սահմանված օրը և սահմանված ընթացակարգով, որը ներկայացված է Կայքում կամ մեր կողմից սահմանած այլ ձևաչափով։
3.10.Ծառայության համար վճարելուց և ձեռք բերելուց հետո չեք կարող հրաժարվել դրանից ծառայության տեսակի առանձնահատկություններից ելնելով, քանի որ ծառայություններին հասանելիություն ունենալուց հետո Դուք կարողանում եք ներբեռնել մեծ ծավալի կրթական նյութեր, որոնք միայն տրամադրվում են վճարում կատարելուց հետո։ Իսկ հրաժարվելուց հետո այդ նյութերը հետ վերադարձնելը գործնականորեն անհնար է։
4.Դասընթացների կազմակերպում
4.1.Դասընթացները կազմակերպվում են ինչպես առցանց տեսադասերի, հանդիպումների, վեբինարների, նյութերի տրամադրման, ձայնագրված նյութերի տրամադրման և այլ միջոցներով, այնպես էլ օֆֆլայն ձևաչափով: Յուրաքանչյուր դասընթացի անցկացման ձևի վերաբերյալ կայքում կամ կոմունիկացիոն այլ հարթակում առկա է համապատասխան տեղեկատվություն։
4.2.Դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառման մասնակիցների քանակը չի սահմանափակվում, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով կորպորատիվ գաղտնիքի պահպանման պարտավորությունը Cadidea-ն ունի դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառման մասնակիցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, չտրամադրելու կամ այլ միջոցով չհանրայնացնելու իրավասություն, բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի: Միևնույն ժամանակ Cadidea-ի բոլոր այն գործընկերները, ովքեր որևէ եղանակով ունեն համագործակցություն Cadidea-ի հետ և տիրապետում են մասնակիցների իրական քանակին իրավունք չունեն այդ տեղեկատվությունը որևէ ձևաչափով հրապարակել, տրամադրել կամ այլ միջոցով հանրայնացնել կամ հասանելի դարձնել Cadidea-ի կողմից չարտոնված երրորդ կողմին:
4.3.Մեր կողմից կազմակերպվող դասընթացների կամ այլ կրթական նախագծերի դեպքում, եթե դրանք անցկացվում են առցանց տարբերակով, դասընթացի տեսաձայնագրությունները և այլ նյութերը, եթե այդպիսիք առկա են, Կայքում առկա հաճախորդի օգտահաշվում դասընթացի փաստացի ավարտից հետո կարող են պահպանվել տևական ժամանակ, եթե այլ բան սահմանված չէ։ Յուրաքանչյուր կրթական ծառայության համար այդ ժամկետը սահմանվում է առանձին՝ ըստ ներթիմային քննարկումների, և նախօրոք սահմանված ժամկետը կարող է սահմանափակվել կամ երկարաձգվել ըստ խելամիտ պատճառների, սակայն եթե առկա է պայման, որ պետք է Կայքում շարունակեն հասանելի մնալ տեսաձայնագրությունները կամ այլ նյութերը, դրանց ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը:
4.4.Տեսաձայնագրությունները և այլ նյութերը Կայքում առկա հաճախորդի օգտահաշվում պահպանման ժամկետի վերաբերյալ հաճախորդին տեղեկությունը փոխանցվում է հեռախոսազանգի կամ այլ կոմունիկացիոն միջոցով։
4.5.Հաճախորդը կարող է հրաժարվել դասընթացի փաստացի ավարտից հետո դասընթացի տեսաձայնագրություններին և առկայության դեպքում այլ նյութերին տևական ժամանակով հասանելիություն ունենալու հնարավորությունից, ինչպես նաև դասընթացի փաստացի ավարտից հետո դասընթացի ծրագրի շրջանակներում մասնագիտական սպասարկումից, սակայն դա մեր կողմից չի ենթադրում գումարի ետվերադարձ:
4.6.Դասընթացի շրջանակներում մատուցվող ծառայությունների ավարտի վերջնաժամկետը համարվում է այն օրը, երբ հաճախորդի համար վերջնական սահմանափակվում է դասընթացի տեսաձայնագրությունների և այլ նյութերի հասանելությունը կամ ավարտվում է մասնագիտական սպասարկման ժամկետը։ Մենք իրավասու ենք ծառայությունների մատուցման փաստացի ավարտ սահմանել վերոնշյալ ծառայություններից որևէ մեկի ավարտի օրը։ Եթե դասընթացի ձևաչափը ենթադրում է տեսաձայնագրությունների տրամադրում, ապա դրանց պահպանման նվազագույն ժամկետը սահմանվում է տվյալ դասընթացի փաթեթում։
4.7.Յուրաքանչյուր դասընթացի փաթեթում նշված է դասընթացի պարունակությունը, արժեքը, հասանելիության ժամկետը, ինչպես նաև տեղեկություն մասնագիտական սպասարկման մասին։
4.8.Այս պահին Կայքում ներկայացված են հետևյալ փաթեթները, որոնք կարող են հետագայում ավելանալ կամ փոփոխվել։
ØՓաթեթ 1. Ոսկերչական Եռաչափ մոդելավորման և ռենդերինգի MINI փաթեթ, տեսադասերի 8 ամիս հասանելիություն
ØՓաթեթ 2 Ոսկերչական Եռաչափ մոդելավորման և ռենդերինգի STANDART փաթեթ, տեսադասերի 12 ամիս հասանելիություն։ Դասընթացը սովորելու ընթացքում կամ ավարտից հետո (ոչ ուշ քան 1 տարի) 4 անհատական հանդիպում մասնագետի հետ։
ØՓաթեթ 3. Ոսկերչական Եռաչափ մոդելավորման և ռենդերինգի PREMIUM փաթեթ, տեսադասերի 18 ամիս հասանելիություն: Դասընթացը սովորելու ընթացքում կամ ավարտից հետո (ոչ ուշ քան 1 տարի) 8 անհատական հանդիպում մասնագետի հետ։ Պատրաստի ֆայլերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել Ձեր հետագա աշխատանքի մեջ։
4.9.Փաթեթների արժեքները, պարունակությունը, ժամկետները կարող են փոփոխվել մեր հայեցողությամբ ըստ խելամիտ անհրաժեշտության, սակայն դա չի վերաբերի այն ուսանողներին, ովքեր արդեն վճարել են տվյալ փաթեթի համար։ Արդեն վճարված փաթեթի պարունակությունը կարող է փոխվել միայն ի օգուտ ուսանողի։
4.10.Դասընթացի ավարտին տրամադրվում է մասնակցության հավաստագիր թվային տարբերակով։
4.11.Ոչ մի դեպքում Cadidea-ն չի կրում պատասխանատվություն օգտատիրոջը աշխատանք տրամադրելու կամ այդ հարցում աջակցելու հարցում:
5.Մտավոր սեփականություն
5.1.Դուք ընդունում և համաձայն եք, որ Կայքում առկա, ինչպես նաև այլ ձևաչափերով մեր կողմից Ձեզ փոխանցվող բոլոր նյութերը (բացառությամբ հաճախորդների մեկնաբանությունների),բայց չսահմանափակվելով՝ տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր),ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Cadidea-ին, իսկ որոշ դեպքերում նաև իր գործընկերներին, կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:
5.2.Կայքի տեղեկատվության, ինչպես նաև գովազդային նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերման, օգտագործման դեպքում այն մեզ հետ գրավոր համաձայնեցնելը պատրադիր է, իսկ մեր կողմից հաստատում ստանալուց հետո փաստացի օգտագործելու դեպքում հղումը Կայքին՝ պարտադիր, եթե այլ բան թույլատրված չէ:
5.3.Կայքի նյութերը տրամադրվում են միայն Ձեր օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել, ձևափոխվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով` առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:
5.4.Cadidea-ն գրանցված ապրանքանիշ է: Այցելուն և/կամ Օգտատերն իրավունք չունեն օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Cadidea-ի ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե այցելուն հետաքրքրված է կայքում տեղ գտած տվյալներով կամ տեղեկատվությամբ, ապա կարող է կապ հաստատել մեզ հետ՝ Կայքի «Կապ մեզ հետ» բաժնում տեղադրված հեռախոսահամարի և էլեկտրոնային հասցեի միջոցով:
5.5.Ցանկացած մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը չխախտելու պարտականությունը ծագում է այն Ձեզ հասանելի դարձնելու կամ հրապարակելու պահից։
5.6.Մտավոր սեփականության իրավունքը խախտելու դեպքում խախտող կողմը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.Անձնական տվյալների պաշտպանություն
6.1.Դասընթացի մասնակիցների անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն սույն պայմաններով նախատեսված նպատակների համար, ինչպես նաև Կողմերի միջև վեճերի լուծման ընթացքում.
6.2.Մենք երաշխավորում ենք, որ Ձեր բանկային քարտի տվյալները չեն պահպանվում մեր մոտ, իսկ փոխանցումների վերաբերյալ ստացված տեղեկատվության մեջ առկա բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները չեն փոխանցվելու երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենդրությամբ նախատեսված՝ պետական մարմիններին դրանք տրամադրելու պարտավորության դեպքերի.
Սեփականատեր՝ ԱՁ ԱՐՏԱԿ ԴԻԼԱՆՉՅԱՆ, ՀՎՀՀ-20174678
Հասցե՝ Ք. Երևան, Արաբկիր 49 փ. տուն 1/1