Դասընթացի մասին
'' 3D Jewelry Modeling and Rendering full course'' դասընթացի մեջ խորությամբ սովորելու ենք, թե ինչպես ճիշտ ստեղծել եռաչափ ոսկերչական մոդելներ արտադրության և ռենդերինգի համար:
Դասընթացը բաղկացած է՝
Տեսական բաժնից, որտեղ մանրամասն սովորելու ենք ծրագրային(Rhino 6, Matrix 9, Magics) գործիքների և հրամանների կիրառությունը:
Գործնական բաժնից, որտեղ 0-ից մոդելավորելու ենք տարբեր բարդության և ոճերի զարդեր:
Գործնական բաժնում ներառված են 20-ից ավելի եռաչափ մոդելների ստեղծման տեսադասեր՝ իրենց մանրամասն կառուցման բացատրություններով: Հետագայում կառուցվելիք մոդելների տեսականին և ոճերը պարբերաբար կթարմացվի և կավելանա Ձեր ընտրած փաթեթի շրջանակներում՝ առանց հավելյալ գումար վճարելու:
Սովորելով մեր դասընթացը ՝ Դուք կկարողանաք համագործակցել և՛ հայաստանյան շուկայի և՛ աշխարհի ցանկացած ոսկերիչի կամ ոսկերչական ընկերության հետ, քանի որ համացանցում փակ սահմաններ չկան:
Դարձի՛ր մեր ընկերն ու կոլեգան:
Դասավանդողի մասին
- Աշխատում է որպես եռաչափ մոդելավորող սկսած 2009թ.-ից: Հայաստանյան ոսկերչական շուկայում կայանալուց հետո 2015թ.-ից սկսել է համագործակցել միջազգային ընկերությունների հետ: Համագործակցում է տարբեր բրենդների հետ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Ֆիլիպիններից, Իսրայելից և այլն:
- Միայն Upwork-ում ունի ավելի քան 1000 կատարած աշխատանք, 100% job success, Top Rated Plus կարգավիճակ։
- 2015թ-ից սկսած մոտ 5 տարի անհատական պարպմունքներ է անցկացրել ավելի քան 100 ուսանողների հետ, որոնցից շատերը կայացած մասնագետներ են եռաչափ մոդելավորման ոլորտում: Նրանցից մի քանիսը հիմնել են իրենց սեփական ընկերությունը, որոշները աշխատում են հեղինակություն ունեցող Հայաստանյան և միջազգային ընկերություններում:
- 2021թ.-ին հիմնել է սեփական բրենդը` CADIDEA-ն, որը զբաղվում է ոսկերչական մոդելավորմամբ, ռենդերինգով և վիդեո անիմացիայով:
- 2023թ.-ին ընդլայնել է իր բրենդի գործունեությունը և ստեղծել CADIDEA օնլայն դպրոցը, որտեղ և տեսադասերի միջոցով կիսվում է իր կուտակած գիտելիքներով և փորձով ոսկերչական եռաչափ մոդելավորման ոլորտում: