Աշխատում է որպես եռաչափ մոդելավորող սկսած 2009թ.-ից: Հայաստանյան ոսկերչական շուկայում կայանալուց հետո 2015թ.-ից սկսել է համագործակցել միջազգային ընկերությունների հետ: Համագործակցում է տարբեր բրենդների հետ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Ֆիլիպիններից, Իսրաելից և այլն:
Միայն Upwork-ում ունի ավելի քան 1000 կատարած աշխատանք, 100% job success, Top Rated Plus կարգավիճակ։
2015թ-ից սկսած մոտ 5 տարի անհատական պարապմունքներ է անցկացրել ավելի քան 100 ուսանողների հետ, որոնցից շատերը կայացած մասնագետներ են եռաչափ մոդելավորման ոլորտում: Նրանցից մի քանիսը հիմնել են իրենց սեփական ընկերությունը, որոշները աշխատում են հեղինակություն ունեցող Հայաստանյան և միջազգային ընկերություններում:
2021թ.-ին հիմնել է սեփական ընկերությունը` CADIDEA-ն, որը զբաղվում է ոսկերչական մոդելավորմամբ, ռենդերինգով և վիդեո անիմացիայով:
2023թ.-ին ընդլայնել է իր ընկերոթյան գործունեությունը և ստեղծել CADIDEA օնլայն դպրոցը, որտեղ և տեսադասերի միջոցով կիսվում է իր կուտակած գիտելիքներով և փորձով ոսկերչական եռաչափ մոդելավորման ասպարեզում: